❗️Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի մասին որոշումը կհրապարակվի չորեքշաբթի 12:00-ին։ Այս պահին Դավիթին տարել են ՁՊՎ, հայտնել է լրագրողներին նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ «Որևէ փաստական տվյալ, որով կարող էին դատարանին համոզել, որ Դավիթը կատարել է ենթադրյալ հանցանքը, չի ներկայացվել», — ասել է նա ու հավելել, որ Դավիթը չի էլ կողմնորոշվում, թե այս պահին իր հետ ինչ է կատարվում։ «Երևի թե կգնանք ու նրան կտեսնենք ՁՊՎ-ում, աչքերում արյուն կար, մտահոգիչ էր», — նշել է Էլբակյանը։