1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդեն …

1999 թվականին Հեյդար Ալիևը առաջարկում է փոխանակել Մեղրին Արցախի հետ, իսկ արդեն 2001 թվականին Մինսկի Խմբի համանախագահների կողմից ներկայացված պաշտոնական փաստաթղթով Քի Վեսթում առաջարկվում էր Արցախի միավորում Հայաստանին։ Ընդ որում, շեշտեմ, այդ թղթում Մեղրին Ադրբեջանին փոխանցելու մասին տառ անգամ չկար, Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։
Շնորհակալ կլինենք ԱՄՆ Պետդեպի սեփականությունը հանդիսացող և այնտեղից ֆինասավորվող լրատվամիջոցին, եթե իրենց վերադաս հիմնարկից պահանջեն և հրապարակեն Քի Վեսթի փաստաթուղթը, որն իսկապես բանակցության սեղանին դրված փաստաթուղթ էր և որը, այո, Հայաստանի իշխանությունները թե՛ քննարկել են և թե՛ պատրաստ են եղել ստորագրել։ Այդ փաստաթղի հրապարակայնացումից և հանրության դատին հանձնելուց հետո, վստահ եմ, «Կիկոսի մահը» հիշեցնող «Մեղրին տալիս էին» հեքիաթը վերջնականապես կավարտվի։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյան

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *