ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմ…

‼️‼️‼️ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատար Ա. Ա.-ն ՊՆ երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզելային վառելիք: Այս մասին տեղեկացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
«Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2024 թվականի ընթացքում պայմանագրային զինծառայող Ն. Պ.-ն Ա. Ա.-ի հանձնարարությամբ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի կարիքների համար նախատեսված դիզելային վառելիքից պարբերաբար 200-ական լիտր վաճառել է տարբեր անձանց և դրա դիմաց ստացած գումարները փոխանցել Ա. Ա.-ին: Մի դեպքում էլ, չկարողանալով կատարել հանձնարարությունը, դիզվառելիքը ինքն է վերցրել և գումարը փոխանցել Ա. Ա.-ին:
Կարդալ ավելին 👈

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով