Գյումրին, պայմանագիրն ու համապետական մանդատըՄեկնարկում է Գյումրիի քաղաքապետի ընտ…

Գյումրին, պայմանագիրն ու համապետական մանդատը

🇦🇲🇦🇲🇦🇲Մեկնարկում է Գյումրիի քաղաքապետի ընտրության քարոզարշավը: Ինչպես հայտնի է, ընտրությունը կայանալու է մարտի 30-ին: Դրան մասնակցում է Հայաստանի, իհարկե, ոչ բացարձակապես ամբողջ, սակայն, թերևս, քաղաքական ներկապնակի գերակշռող մասը: Սա, իհարկե, ինքնին չի նշանակում, որ Գյումրիի ընտրության ստացվելիք պատկերը կարտացոլի համապետական ինչ-որ «մանրակերտ», քանի որ տեղական ընտրությունները բոլոր դեպքերում ունեն իրենց հենց տեղային առանձնահատկությունները:
Բայց Գյումրիի ընտրությունը, անշուշտ, թույլ կտա ստանալ քաղաքական հարաբերությունների, ուժերի հարաբերակցության, հանրային տրամադրությունների որոշակիորեն գործնական մի ցուցիչ: Իսկ դա հատկապես կարևոր հանգամանք է այսօր՝ հաշվի առնելով այն զարգացումները, որ ծավալվում են պետական քաղաքականության արտաքին սեգմենտում: Խաղաղության պայմանագիրը, որի տեքստը համաձայնեցնելու մասին հայտարարել են Հայաստանն ու Ադրբեջանը, 2021 թվականին Նիկոլ Փաշինյանի այսպես ասած նախընտրական քարոզչության և ծրագրի համատեքստում էր:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *