«Հրապարակ». «Օպել»-ների վարորդները միացել են Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցին…

«Հրապարակ». «Օպել»-ների վարորդները միացել են Ավինյանի հոր դեմ ներկայացված հայցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարի 17-ին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը «գեղի «Opel»-ներով համբալներ» արտահայտության համար դատի է տվել քաղաքապետ Տիգրան Ավինյանի հորը` Արմեն Ավինյանին։
Ավագանու անդամը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500 000 դրամ:
Իսկանդարյանն էլ «Opel» ունի, և նա «Opel»-ի վարորդներին կոչ է արել հանդես գալ համանման հայցերով: Պարզվում է, որ ավագանու անդամի կոչին «Opel»-ի բազմաթիվ վարորդներ են արձագանքել: Մենք տեղեկացանք, որ մի շարք քաղաքացիներ դիմել են Գրիգոր Իսկանդարյանին, որ նա օգնի իրենք էլ հայցադիմումը լրացնեն:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *