❗️Սյունիքի մարզի Գորիսի Շուռնուխ գյուղի դպրոցի անմիջապես դիմաց ադրբեջանական անօրինական զինված տեղակայում է, որտեղ մեծ տառերով գրված է «Önce vatan»՝ «Նախևառաջ հայրենիք»: Այս մասին հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը թիրախավորում է անգամ երեխաների, փորձում ահաբեկել ու ճնշում գործադրել մեր երեխաների նկատմամբ: «Այն հատուկ արված է մեծ տառերով ու այնպես, որ երևում է երեխաներին:
Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար»,- գրել է Թաթոյանը:
Ակնհայտ է, որ սա արվել է խաղաղ բնակչությանը ագրեսիվություն ցուցադրելու համար»,- գրել է Թաթոյանը: