ԱՄՆ-ն Ռուսաստանին ներքաշում է «աստեղային պատերազմի» ծուղա՞կՄԱԿ-ի Մարդու իրավունք…

ԱՄՆ-ն Ռուսաստանին ներքաշում է «աստեղային պատերազմի» ծուղա՞կ

🇦🇲🇦🇲🇦🇲ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և Մերձավոր Արևելքում պաղեստինցի փախստականների աջակցության գործակալությունից ԱՄՆ հեռանալը միջազգային քաղաքականության ասպարեզում շատ լուրջ ցնցումների նախանշան է և վկայում է, որ Թրամփի նախագահության շրջանում Վաշինգտոնի քաղաքականությունը ոչ մի սենտիմենտ չի ունենալու: Այդ մասին թելեգրամյան գրառում է կատարել ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատի փոխնախագահ Կոսաչևը: Նրա գնահատմամբ՝ Թրամփն առաջնորդվելու է «օգտակար է այն, ինչ օգտակար է Միացյալ Նահանգներին» սկզբունքով:
Ավելի վաղ Կոսաչևը պաշտոնամուտից հետո Թրամփի առաջին մամուլի ասուլիսի առթիվ ասել է, որ Ուկրաինայի հարցում նա հստակ դիրքորոշում չունի, ինչը շատ ավելի հարցերի տեղիք է տալիս, քան մինչ այդ: Փետրվարի 4-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեղինակային հոդված է հրապարակել, որտեղ նմանություն է տեսել Թրամփի «ամեն ինչ Ամերիկայի համար» դիրքորոշման և «Գերմանիան ամեն ինչից վեր է» հիտլերյան կարգախոսի միջև:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *