Պետական եկամուտների կոմիտեի նոր նախագահ Էդուարդ Հակոբյանը գլխատում է համակարգը։ Վերջինս աշխատանքից ազատել է համակարգում երկար տարիներ աշխատած մի քանի փորձառու աշխատակիցների՝ ՊԵԿ նախագահի տեղակալներ Արթուր Մանուկյանին, Աշոտ Մուրադյանին, ՊԵԿ օպերատիվ հետախուզության եւ հետաքննության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանին: Վերջինս հայտնի դատախազ Լուլիբերտ Չարխիֆալակյանի որդին է։ Նրան այս պաշտոնին նշանակել էր ՊԵԿ նախկին նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։
«Հրապարակ»-ին պատմեցին, որ ՊԵԿ-ի անձնակազմը ծանր է տանում նրա հեռանալը։ Համակարգը ապշած է Էդուարդ Հակոբյանի այս որոշումներից, ասում են՝ հեռացողները պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնց կպնելն ուղղակի անհեթեթություն էր։ Անգամ Բադասյանը նրանց չի հեռացրել, իմանալով, որ աշխատանքը կտուժի: Բոլորը կարծում են, որ ֆինանսների նախկին փոխնախարար Հակոբյանն ուղղակի անհարմար է իրեն զգում պրոֆեսիոնալների շրջապատում, իրեն շրջապատում է իրենից անտեղյակ անձանցով, այլ բացատրություն չկա։

Leave a Reply