Նիկոլ Փաշինյանի «ահազանգը» Վաշինգտոնից«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելո…

Նիկոլ Փաշինյանի «ահազանգը» Վաշինգտոնից

🇦🇲🇦🇲🇦🇲«Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր»,- Վաշինգտոնում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով Save Armenia նախաձեռնության կազմակերպած միջոցառմանը:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ առաջնահերթությունների շարքում չէ՞, որ ամենից կարևոր օգնությունը նշում է Կովկասի խաղաղության հարցը հենց այդ շարքում ներառելը: Իհարկե, որպես մեխանիզմ, բանաձև՝ Փաշինյանը, անշուշտ, իրավացի է: Եթե ԱՄՆ համար Հարավային Կովկասի խաղաղությունը լինի առաջնահերթություն, ապա դա կլինի թերևս ուղղակի, թե անուղղակի շատ էական աջակցող հանգամանք Հայաստանի համար, որովհետև ԱՄՆ ունի իր առաջնահերթությունը արդյունավետ սպասարկելու բավարար գործիքակազմ:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *