Արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում դրված են քվեարկու…

Արդեն երկրորդ օրն է՝ խորհրդարանի նիստերի դահլիճին կից սրահում դրված են քվեարկության համար նախատեսված քվեատուփն ու հաշվիչ հանձնաժղովի անդամների աթոռներն ու սեղանը, սակայն ՔՊ-ի ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանի քվեարկությունը տեղի չի ունենում։ Երեկ թեժ մթնոլորտում քննարկվեց նրա թեկնածությունը։ Ընդդիմությունը կոշտ քննադատության ենթարկեց Սիրունյանին, ՔՊ-ից էլ նրան պաշտպանող ելույթները սակավաթիվ էին։ Հայտնի չէ նաև, թե երբ է լինելու քվեարկությունը. հաշվիչ հանձնաժողովը ոչ մի հայտարարություն դեռ չի արել այդ մասին։ Պարզ չէ նաև, թե ՔՊ-ն քվեարկության դեպքում ինչպես կքվեարկի։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *