Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը Վահագն Մկրտչյանը նշան…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը Վահագն Մկրտչյանը նշանակվել է Գյումրու համայնքապետի պաշտոնակատարի օգնական։ Այս մասին տեղեկացանք համայնքապետարանի պաշտոնական էջից, որտեղ տեղեկացվում է, որ Վահագն Մկրտչյանը համայնքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի հետ ինչ֊որ քննարկում է անցկացնում։
Հիշեցնենք, որ նա նույնպես քաղաքապետի պաշտոնակատարի թեկնածու էր, մասնակցում էր Փաշինյանի հայտարարած փրայմերիզին, 100 ֊ից ավել ձայն էր ստացել։ Մկրտչյանը նաև Գյումրու փոխքաղաքապետ էր, պաշտոնից հրաժարվեց Բալասանյան դաշինքի և ՔՊ֊ի հուշագիրը խզելուց հետո։ Սպասվում էր, որ այս անգամ էլ նրան կրկին Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում կնշանակեն, բայց ՔՊ-ական մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկման արդյունքում կուսակցության ներսում որոշում են կայացրել փոխքաղաքապետի պաշտոններից մեկը շնորհել Արթուր Պապիկյանին` ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդուն, իսկ քաղաքապետի երկրորդ տեղակալ , հավանաբար , կնշանակվի փրայմերիզի մասնակից, ավագանու ՔՊ-ական անդամ Շավարշ Արամյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *