Նշեցինք, որ ռուսները լավ հիշողություն ունեն։ Բայց ի՞նչ նկատի ունենք և ինչու՞ է ա…

Նշեցինք, որ ռուսները լավ հիշողություն ունեն։ Բայց ի՞նչ նկատի ունենք և ինչու՞ է այդպես։
Խոսքը, իհարկե, անհատների մասին չի։ Անհատների մակարդակով երևի հայերը ավելի բանիմաց են։ Ի տարբերություն մեզ, ռուսներն ունեն համակարգված, ինստիտուցիոնալ հիշողություն։
Տեսեք, վերջին 120 տարվա մեջ Ռուսաստանում մի քանի համակարգ փոխվեց, այն էլ ծայրահեղ ցնցումային կերպով, բայց արտաքին քաղաքականությունը, կայսերապաշտությունը մնացին նույնը։
Ցարից Պուտին վարվում է նույն քաղաքականությունը։ «Առաջադեմ» Գորբաչովի որոք եղավ «Կոլցո»-ն, իսկ դեմոկրատ Ելցինի՝ հոկտեմբերի 27-ը։
Տեղեկացված եղեք, որ հետո չասեք, թե ռուսը դավաճանեց։ Նույնիսկ երբ ռուսն ու թուրքը պատերազմի մեջ են իրար դեմ, միևնույն ժամանակ նրանք ունեն ընդհանուր թշնամներ, որոնց թվում ենք մենք։
Երբևիցե եղե՞լ է, որ ռուսները պահանջեն տարածաշրջանի մահմեդականներին զինաթափվել։ Չի եղել։ Իսկ մեզ՝ բազմիցս։ Հիշենք, որ չխաբվենք, չպարտվենք։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *