«Հրապարակ». Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հե…

«Հրապարակ». Ամերիկացիները զարմացած են ՀՀ իշխանությունների պահվածքից` գերիների հետ կապված
«Վերջին օրերին ամերիկահայերը՝ մի կողմ դնելով իրենց քաղաքական հայացքներն ու առաջնահերթությունները, միավորվելով փորձում են քայլեր ձեռնարկել հայ գերիներին ազատելու ուղղությամբ:
Այդ նպատակով ամերիկահայերը ստորագրահավաքներ են կազմակերպում՝ ներգրավելով ամերիկյան հոգևոր առաջներդներին, նամակներ են ուղարկում նախագահ Թրամփին, տարատեսակ բողոքի ակցիաներ են կազմակերպում, հանդիպում են ամերիկացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաների:
Սակայն, ի զարմանս հայ համայնքի, այս գործընթացին հիմնական խանգարողը Հայաստանի իշխանություններն են և դեսպան Մակունցը: Ամերիկացի պաշտոնյաները՝ բոլոր հանդիպումների ժամանակ, համայնքի ակտիվիստներին և լոբիստներին հասկացնում են, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ այս հարցով չեն ցանկանում աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և այս հարցը որևէ հանդիպման ժամանակ առաջ չեն քաշում՝ կարծես հայ գերիների հարց ընդհանրապես գոյություն չունի: Ասում են, որ ձեր վարքն ու ձեր իշխանությունների վարքն էականորեն տարբերվում է:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *