​​Եթե ապրել եք Սովետական Միությունում, կհիշեք, որ գրեթե բոլոր հայերի տանը կային …

​​Եթե ապրել եք Սովետական Միությունում, կհիշեք, որ գրեթե բոլոր հայերի տանը կային Անդրանիկ փաշայի, Գևորգ Չաուշի նկարները։ Սովետի փլուզման տարիներին նույնիսկ վաճառվում էին։
Բայց Նժդեհի նկար չէիք գտնի, մեծամասնությունը նույնիսկ չգիտեին այդ անունը։ «Զանգեզուր» ֆիլմում Սպարապետին, առանց անունը տալու, ծաղրում էին։ Նույնիսկ անունից վախենում են մինչ օրս։
Ճիշտ հասկացեք, որևէ կերպ չեմ նսեմացնում ֆիդայիներին, նրանց պայքարն անգնահատելի է, բայց Նժդեհը այլ մեծություն է, և նրա գլխավոր «մեղքը» այն էր, որ կռվել և հաղթել է ռուսական բանակին։ Այ սա է, որ մինչև հիմա չի ներվում, ավելին, ահ է առաջացնում մոտները։
Ուշադիր նայեք այս նկարին, բայց չտարածեք, այն կեղծ ազդակ ունի։ Չկան ո՛չ Նժդեհը, ո՛չ Ստեփան Զատիկյանը, ո՛չ Պարույր Հայրիկյանը, ո՛չ Աշոտ Նավասարդյանը, ո՛չ Լևոն Հայրապետյանը։ Ով պայքարել է ռուսական բռնապետության դեմ, հեռացվում է հայ ազգային մտքից։
Փոխարենը բերվում են նոր Ռուբեն Վարդանյաններ, որոնք պատրաստ են հայրենասիրական ճառերով լուծարել Հայրենիքը և հայտնվել թուրքական բանտերում։ Մոսկվայում դրանց կոչում են «полезные идиоты»

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *