Մոսկվան կսպառնա՞, թե՞ գործարք կառաջարկի ԱնկարայինՆախօրեին տեղի է ունեցել ՌԴ արտգ…

Մոսկվան կսպառնա՞, թե՞ գործարք կառաջարկի Անկարային

🇦🇲🇦🇲🇦🇲Նախօրեին տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի հեռախոսազրույցը: Նրանք զրուցել էին նաև մեկ շաբաթ առաջ: Ըստ հաղորդագրության՝ քննարկել են Սիրիայի իրավիճակն ու ռեգիոնալ այլ հարցեր: Ռուսական կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդգծվել է Սիրիայում իրավիճակի կայունացման ինկլյուզիվության ապահովման կարևորությունը:
Լավրովի և Ֆիդանի հեռախոսազրույցը հատկապես ուշագրավ է ՌԴ փոխարտգործնախարար Բոգդանովի՝ օրերս Սիրիա կատարած այցի և Սիրիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ֆոնին: Այդ հանդիպման առնչությամբ Սիրիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանին ներկայացվել է Բաշար Ասադին հանձնելու պահանջ, ինչպես նաև խոսվել այն մասին, որ ՌԴ-ն պետք է փոխհատուցի Սիրիայի հանրության կրած վնասները:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *