«Շնորհավոր քո նոր տարին»․ այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիե…

«Շնորհավոր քո նոր տարին»․ այսպես է կոչվում Մայքլ Քոթանջյանի նոր երգը, որի պրեմիերան կկայանա դեկտեմբերի 25-ին՝ մի շարք կայքերով։ Երկար դադարից եւ դեպրեսիաներից հետո՝ հասկանալով, որ նորից կյանք վերադառնալու միջոցը դա երաժշտությունն ու արվեստն է, երգչի մոտ ցանկություն առաջացավ կատարել մի երգ, որը կնվիրվեր թե՛ մեծերին եւ թե՛ փոքրերին։
Երգը հեղինակային չէ, բայց ամբողջությամբ արտահայտում է երգչի ներաշխարհն ու էմոցիաները։ Տեսահոլովակում նկարահանվել են երկու հայ բլոգերներ, որոնք ըստ Միքայել Քոթանջյանի շատ կարեւոր աշխատանք են կատարում մեր հասարակության համար՝ փոխանցելով դրականն ու բարին եւ հոգ տանում քաղաքի մաքրությանն ու գեղեցկությանը։
Տեսահոլովակը նկարահանվել է Հարապետության հրապարակում։ Երաժշտության հեղինակը՝ Ronald Miller եւ Bryan Wells-ն են, բառերի հեղինակը՝ Ռուբեն Հախվերդյանը: Երգը ստեղծվել է կես դար առաջ եւ աշխարհին ճանաչվել է Stevie Wonder-ի կատարմամբ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *