Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է 15 օրվա ընթացքում այցի Դամասկո…

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է 15 օրվա ընթացքում այցի Դամասկոս, պնդում է Türkiye թերթը։
Աղբյուրի պնդմամբ, Սիրիայի մայրաքաղաքում Էրդողանը ծրագրում է հանդիպել երկրի նոր իշխանությունների, մասնավորապես, նրանց առաջնորդ Ահմեդ ալ-Շարայի (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանիի) հետ:
Բացի այդ, Թուրքիայի նախագահը նամազ կկատարի ամենամեծ մզկիթում:Türkiye-ն գրում է, որ Էրդողանի համար արտահերթ անվտանգային օդային միջանցք և «ցամաքային վահան» կստեղծվի Համայի, Հոմսի և Իդլիբի գծով Սիրիա թռիչքի ժամանակ, որտեղ կգործարկվեն թուրքական ռադարները։
Թուրքիայի իշխանությունները դեռ չեն հաստատել այս հրապարակումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *