Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտ…

Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ ձերբակալվել է Ավշարի նախկին գյուղապետ Սուրիկ Գրիգորյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *