Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է…

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, որին Փաշինյանը երեկ մեկշաբաթյա արձակուրդ է ուղարկել, հնարավոր է՝ չվերադառնա արձակուրդից: Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը կատաղած է Մովսիսյանի վրա։ Բանն այն է, որ իր խորհրդական Արմեն Մարկոսյանին թմրանյութի կասկածանքով բերման ենթարկելուց րոպեներ անց մարզպետը հրապարակավ կասկածի տակ է դրել ոստիկանության գործողությունները՝ հայտարարելով, որ Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը լարված հարաբերություններ ունի իր խորհրդականի հետ։ Ապա ՔՊ վերնախավին վստահեցրել է, որ իր խորհրդականն անմեղ է` գլխին սարքում են:
ՆԳ նախարարը ժամեր անց ազատեց Աշտարակի ոստիկանապետին։ Սակայն երեկ մարզպետի խորհրդականին մեղադրանք առաջադրվեց` թմրամիջոց պահելու, տեղափոխելու, իրացնելու՝ ՔՕ 396-րդ հոդվածի 1-ին եւ 393-րդ հոդվածի 1-ին մասերով, որից հետո մարզպետին արձակուրդ ուղարկեցին՝ իբր քննությանը չմիջամտելու նպատակով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *