Նորը լավ մոռացված հի՞նն է, կամ պատմություն մի «բարեփոխված» պարեկային ծառայության…

Նորը լավ մոռացված հի՞նն է, կամ պատմություն մի «բարեփոխված» պարեկային ծառայության մասին
Երեկվանից համացանցը ալեկոծած «բարեփոխված» պարեկների մասնակցությամբ տեսանյութը որևէ կերպ անհետևանք չպետք է մնա:
Նախկինում նմանատիպ դեպքերում պաշտոնյաները իրար հետևից հերթ չտալով ասում էին. «խնդիրներ եթե չլինեին, չէինք գնա բարեփոխման»։
Ա՞յս տեսքն ունի «բարեփոխված» պարեկային ծառայության աշխատակիցը, սրա համա՞ր էին մի շարք ծրագրերը, դասընթացները, դրսից հրավիրված մասնագետներն ու միլիոնների հասնող գրանտները։
Եթե այո, բա՛վ է, կա՛նգ առեք, նման բարեփոխումներից հետո մեզ նոր բարեփոխումներ են պետք…
Ի վերջո, բարեփոխումը ասելով չի լինում, բարեփոխումը միայն համազգեստով , ավտոմեքենաներով չի լինում, ոչ էլ զուտ ֆոտոներ-վիդեոներ տարածելով է լինում։
Բարեփոխումը «բարեփոխում» կլինի, եթե հենց այսօր այս և նմանատիպ դեպքերին տրվեն արագ արձագանքներ, լուծումներ, և ոչ թե կոծկվեն…
Ինչպես դուք էիք ասում «բարեփոխումը» վաղուց հանդիպել է իր պրոբլեմին, լուծե՛ք այդ պրոբլեմը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *