Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմ…

Այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիա» ՀԿ միջև։
Համագործակցության հուշագրի նպատակն է աջակցել՝ հայ ռեժիսորների ֆիլմերի վաճառքին և փառատոնային տարածմանը, նոր սկսվող ֆիլմերի զարգացմանը, արտադրության մեջ գտնվող ֆիլմերի համար գործընկերներ գտնելուն, կինոարդյունաբերության մեջ էական դերակատարում ունեցող հայաստանյան և սփյուռքահայ կինոգործիչների միջև կապերի ամրապնդմանը,Հայաստանի գրավիչ իմիջի շեշտակի ավելացմանը՝ քրիստոնեության բնօրրան երկիրը որպես ֆիլմերի նկարահանումների, ճամփորդության և տուրիզմի համար նոր ու զարմանահրաշ տարածք ներկայացնելու եղանակով։
Համագործակցության հուշագրի շրջանակներում իրականացվող առաջին ծրագիրը կհանդիսանա «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից 2025թ-ի մայիս 13-21-ը Կաննի (Ֆրանսիա) միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկայում «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ տաղավարի գլխավոր հովանավորչությունը։
https://youtu.be/d5PP7DuHVhg?si=eJkWhJ15_ASU3QWE

Կինոաշխարհի քարտեզի վրա Հայաստանն ամրագրում է իր տեղը. Կաննի փառատոնը հուշագրի առաջին քայլն է

🔻Հետևեք մեզ նաև Facebook-ում
https://bit.ly/3GYF3Qm ( Էպիկենտրոն )
https://bit.ly/3XJOkmd ( Kentron TV )

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *