«Ժողովուրդ». 47 մլն․ դրամ արժողությամբ բնակարան, ավտոկայանատեղի․ ի՞նչ է հայտարար…

«Ժողովուրդ». 47 մլն․ դրամ արժողությամբ բնակարան, ավտոկայանատեղի․ ի՞նչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահի համար 2024 թվականը հաջողակ տարի է եղել։ Նա միանձնյա սեփականությամբ գնել է նոր բնակարան և ավտոկայանատեղի։
Ռուբեն Ռուբինյանը ՀՀ Ազգային ժողով է եկել 2021 թվականին հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:
Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, ևս աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում՝ որպես գլխավոր մասնագետ։
2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ռուբինյանը, գրեթե 7 տարի իշխանության լինելուց հետո, միայն ձեռք բերեց բնակարան և ավտոկայանատեղի։
Բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը ձեռք է բերվել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից 2024 թվականի նոյեմբերին, որն արժեցել է 47 մլն ՀՀ դրամ։ Նույն ընկերությունից ԱԺ փոխխոսնակը ձեռք է բերել նաև ավտոկայանատեղի 5 մլն դրամ արժողությամբ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *