Ուշագրավ այց Փարիզ. Կովկասով անցնող նուրբ շղթաները
🇦🇲🇦🇲🇦🇲Միջազգային բավականին բուռն իրադարձությունների ֆոնին որոշակիորեն «աննկատ» է մնում մեկը, որը, սակայն, իր խորքում պարունակում է նաև Հայաստանի համար նշանակալի երանգներ ու շերտեր: Տեղի է ունենում Ուզբեկստանի նախագահ Միրզիոևի պետական այցը Ֆրանսիա, որ կայանում է նախագահ Մակրոնի հրավերով: 2023 թվականի նոյեմբերին Ֆրանսիայի նախագահն ինքը Ուզբեկստանում էր՝ Կենտրոնական Ասիա կատարած այցի շրջանակում, որի ընթացքում եղել էր նաև Ղազախստանում:
Այդ այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահը շոշափեց Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապելու հարցը: Ֆրանսիայի համար Ղազախստանը և Ուզբեկստանը, իհարկե, առաջին հերթին հետաքրքիր են որպես ուրանի խոշոր արդյունահանողներ: Ֆրանսիայի էներգետիկայի առյուծի բաժինն ատոմակայաններին է, իսկ ուրանը՝ պահանջված վառելիք: Ֆրանսիան կորցնելով իր դիրքերը Աֆրիկայում՝ կորցրեց նաև այնտեղ ուրանի պաշարները: Փարիզը ներկայումս նոր աղբյուրների փնտրտուքի մեջ է, և Կենտրոնական Ասիան հիմնական ուղղություններից մեկն է:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply