Ալիևի Զախարովան
🇦🇲🇦🇲🇦🇲Բաքվում բացվել է Գլոբան համաժողով, որ թվով արդեն տասներկուերորդն է: Միջոցառման բացմանը մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իր ելույթում նա առանձնահատուկ անդրադարձ է կատարել Եվրամիության երկրների ռազմական ծրագրերին, ինչպես նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը, որ, նրա կարծիքով, օր ու գիշեր զբաղված է հետախուզական տվյալների հայթայթմամբ և ամեն տեղ ճեղք է որոնում, որպեսզի Ադրբեջանի մասին ավելի շատ տեղեկություններ ունենա:
Ալիևը խոսել է նաև եվրոպական երկրների կողմից Հայաստանին «մահաբեր զենքեր տրամադրելու» մասին և ընդգծել, որ դրանք ուղղված են Ադրբեջանի դեմ: Նա միաժամանակ ենթատեքստային հղում է արել, որ Ադրբեջանը 2005 թվականից է մեծացրել ռազմական ծախսերը և «կառուցել ուժեղ բանակ»: Պետք է, երևի, այնպես հասկանալ, որ նա Եվրամիության երկրներին «հորդորում է» Ադրբեջանի հետ հարաբերություններում այդ հանգամանքը հաշվի առնել:
Կարդալ ավելին 👈

Leave a Reply