⬇️Սա բոլոր տեղամասերի ձայների հաշվարկի արդյունքում ստացված պատկերն է Գյումրիում, ըստ այս պատկերի՝ Գյումրի քաղաքի ավագանի են անցնում 5 քաղաքական ուժ, որոնցից մեկը ներկայացնում է գործող իշխանությունը, մյուս չորսը՝ տարբեր ընդդիմադիր թիմեր: Թեև գործող իշխանության ներկայացուցիչն առաջին տեղում է, ընդդիմադիր թեկնածունները միասին էապես ավելի շատ տեղեր են ստանում Գյումրիի ավագանում, ուստի այս ընտրությունների ինտրիգը դեռ առջևում է:
«ՀայաՔվե»-ն այս ընտրություններին մասնակցեց անկախ դիտորդի կարգավիճակով, նրա 186 դիտորդներից բաղկացած համերաշխ թիմը ողջ օրվա ընթացքում ապահովեց ոչ միայն ընտրությունների օրինականությունն, այլև նրանց շարունակական լուսաբանումը և թարմ տեղեկատվությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր քաղաքացիներին՝ բարձր ընտրական ակտիվության համար, և հաջողություն ցանկանում նորընտիր Գյումրվա ավագանուն:
⬇️Такая картина получилась в результате подсчета голосов на всех избирательных участках Гюмри. Согласно этой фотографии, в городской совет Гюмри проходят 5 политических сил, одна из которых представляет действующую власть, а остальные четыре — различные оппозиционные команды. Хотя представитель действующей власти и находится на первом месте, кандидаты от оппозиции в совокупности получают значительно больше мест в городском совете Гюмри, так что интрига этих выборов еще впереди.
«Айякве» участвовала в этих выборах в качестве независимого наблюдателя, ее сплоченная команда из 186 наблюдателей в течение всего дня обеспечивала не только легитимность выборов, но и их постоянное освещение и актуальность информации. Мы благодарим всех наших граждан за высокую избирательную активность и желаем успехов новоизбранному Совету старейшин Гюмри.
Leave a Reply