Ինչի համար է Ֆրանսիայից Հայաստան զենք բերելն այսքան մեծ PR աղմուկով արվում«Զենքի…

Ինչի համար է Ֆրանսիայից Հայաստան զենք բերելն այսքան մեծ PR աղմուկով արվում
«Զենքի ոլորտը (մատակարարում, վաճառք) լուռ ոլորտ է, այլ հարց է, որ զենքի մատակարարումը Ֆրանսիայի կողմից փորձում են ներկայացնել որպես նոր փրկչի ձևավորում։ Հիմա էլ Ֆրանսիան է գալու մեզ փրկի»,–ասում է «Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը։
Նրա խոսքով` Ֆրանսիայից Հայաստան զենք բերելու աղմուկի նպատակը մեկն է` ցույց տալ, թե Ֆրանսիան կանգնած է ՀՀ–ի մեջքին։
«Իրականում և՛ Ֆրանսիան, և՛ բոլոր պետությունները պաշտպանում են իրենց շահերը։ Եվ դրանով է պայմանավորված, որ Ֆրանսիան չի խոսում նրա մասին, որ օրինակ զենք է մատակարարում Ադրբեջանին, կամ հետախուզության արբանյակներ է պատերազմի ժամանակ վաճառել մեր թշնամուն»,–ասաց Աբովյանը։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *