«Ժողովուրդ». Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝…

«Ժողովուրդ». Ո՞ւմ է նվիրել Ալեն Սիմոնյանը 2.2 մլն դրամանոց ոսկե համրիչը (թզբեհ)՝ պետբյուջեի հաշվին
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը այս տարվա մայիսի 8-ին ՀՀ ԱԺ ամբիոնից ուշագրավ բացահայտում արեց՝ հայտնելով, որ իր ձեռքին կան փաստաթղթեր, համաձայն որոնց՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերոջ կազմակերպությունից՝ «48 Դիզայն» ՍՊԸ-ից, ՀՀ ԱԺ-ն գնել է ոսկե համրիչ՝ թզբեհ: Պատգամավորը հանրայնացրեց, որ համաձայն իր մոտ եղած փաստաթղթերի, որոնք ԱԺ-ն թաքցնում է, համրիչը գնվել է 2 մլն 200 հազար ՀՀ դրամով, պետական բյուջեի միջոցներից: Ո՞ւմ համար, ի՞նչ անհրաժեշտությունից ելնելով․ պատգամավորի հարցերը մնացին անպատասխան: Ամեն ինչի մասին խոսող Ալեն Սիմոնյանը լռում է այս մասին:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը անձամբ Ալեն Սիմոնյանից փորձեց հետաքրքրվել, թե ում համար է գնել ոսկե համրիչը, ում է նվիրել և ինչու չի տալիս հաշվետվություն այդ մասին: ԱԺ նախագահը արդարացավ թե՝ կասեմ, բայց առանց տեսախցիկի:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *