Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակո…

Բեռնում մեկնարկել է միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանությանը
Համաժողովը բացվել է Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և ուղերձով։ Գարեգին Բ–ն ցավով արձանագրեց, որ Արցախի բռնազավթումից հետո առ այսօր շարունակվում է Ադրբեջանի կողմից հայկական հնագույն հուշարձանների, քրիստոնեական սրբավայրերի, բնակատեղիների և գերեզմանոցների բարբարոսաբար ոչնչացումը։
«Ադրբեջանի իշխանությունները անտեսում են միջազգային հանրության կոչերը, հրաժարվում իրագործել Եվրախորհրդարանի 2022-ի «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևի պահանջները, ինչպես և մերժում փաստահավաք առաքելություն իրականացնելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը»

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով