Այսօր Մոսկվա-Երևան թռիչքով Հայաստան պետք է ժամաներ Անդրանիկ Միհրանյանը։ Զվարթնոց…

🔴Այսօր Մոսկվա-Երևան թռիչքով Հայաստան պետք է ժամաներ Անդրանիկ Միհրանյանը։ Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում, սակայն, նրան արգելել մտնել Հայաստան։ Նախ ստիպել են սպասել շուրջ երկու ժամ, ապա առանց պատճառը նշելու՝ տեղեկացրել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Ըստ երևույթին, այդ երկու ժամը հայ իրավապահներն օգտագործել են ալկոհոլիկ ծաղրածուին պեղելու համար, որպեսզի ճշտեն՝ կարելի է Միհրանյանին թողնել հատել սահմանը թե ոչ։
🔴Միհրանյանը շուրջ 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնության Նախագահական խորհրդում, Կրեմլում արտաքին քաղաքական գծով ամենաազդեցիք խորհրդականներից է եղել, և առհասարակ Ռուսաստանում քաղաքական էլիտայի կողմից ամենաընկալելի հայ վերլուծաբաններից մեկն է։
🔴Անդրանիկ Միհրանյանը դեռ 2020 թվականի դավադիր պատերազմից առաջ էլ հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ամենավառ քննադատներից մեկը։ Չէր խորշում խիստ, բայց փաստարկված կշտամբել վարվող հակահայ քաղաքականությունը, որի վերջնագիրը դարձավ Արցախի կործանումը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *