Սա ծանր թեմա է, բայց սրա մասին պետք է խոսել, որովհետև տասնամյակներ շարունակ մեր …

Սա ծանր թեմա է, բայց սրա մասին պետք է խոսել, որովհետև տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին իրականության փոխարեն ներկայացվել է հորինվածը՝ հրադադարը ներկայացնելով վերջնական հաղթանակ։
1994 թվականի հրադադարի հաստատումից հետո Լևոն Տեր-Պետրոսյանի ասելիքը ժողովրդին այն էր, որ Հայաստանը ոչ թե հաղթանակ է տարել Ադրբեջանի նկատմամբ, այլ կնքվել է հրադադար մի իրավիճակում, երբ Հայաստանը ռազմաճակատում տվյալ պահին ունեցել է բավականին մեծ առավելություն, սակայն կոնֆլիկտը, իր էությամբ, լուծված չէ ու դրան պետք է լուծում գտնել հնարավորինս շուտ, քանի դեռ Հայաստանը գտնվում է առավելություն ունեցողի վիճակում։ Գլխավոր հարցերից մեկը հետևյալն է․ ինչու՞ հրադադար, այլ ոչ թե կապիտուլյացիա։ Պատասխանը ևս պարզ է․ հրադադարի կնքման պահին ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ուժերն այլևս սպառված էին ու երկու կողմն էլ արդեն ի վիճակի չէր շարունակել պատերազմը։ Չի եղել հնարավորություն կապիտուլյացիա պարտադրելու ու դրա փոխարեն Հայաստանի ղեկավարությունն ընտրել է հրադադարը։ Սա շատ կարևոր արձանագրում է, որը պետք է հստակ կատարել։
Տասնամյակներ շարունակ, ընդամենը հրադադարը հաղթանակ համարելով, պետական հեղաշրջում իրականացրածները խաբել են ժողովրդին, թե «Արցախի հարցը լուծված է», այնինչ իրականության մեջ Ադրբեջանը պատրաստվում էր ռևանշի ու հասավ այդ ռևանշին։ Ի՞նչ էին անում այդ ընթացքում Հայաստանում։ Կարիք չկա մանրամասնելու, քանի որ դեմոգրաֆիական վիճակը՝ արտագաղթը, բանակում զինվորների թվի կայուն նվազումը, տնտեսության վիճակը դրա լավագույն ապացույցներն են։
Ինչու՞ է այս ամենը ասվում։ Որովհետև շատ կարևոր է, որ տեղի ունեցած ողբերգություններից հայ ազգը կատարի մի կարևոր հետևություն, որ քաղաքականության մեջ չպետք է տեղ ունենան կենաց ասողները, երկար ճառեր կարդացող, բայց իրականության մեջ ասելիք չունեցողները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով