‼️Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի դատական իշխանությանը նվիրված միջոցառմանը: Վերջինիս մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը, օրենսդիր, գործադիր և դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներ:
🔻Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քաղաքական և հանրային մակարդակում որոշակի բանաձևեր կան, որոնց պատասխանելու կարիք ունեն բոլորը: «Որովհետև մեր իրականության մեջ կարող են փաստացի գոյություն ունենալ այնպիսի հարցադրումներ, ինչպես, օրինակ՝ արդյոք օրինականությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունն արդարությունն է, արդյոք արդարադատությունը ճշմարտությունն է, արդյոք ճշմարտությունն իրականությունն է: Սրանք հարցեր են, որոնք կարող են շատ տեսական և փիլիսոփայական թվալ, բայց իրականում այս հարցերն ունեն իրական ազդեցություն իրական մարդկանց իրական կյանքում, այդ թվում՝ գործադիր իշխանության ամենօրյա աշխատանքի համար»,- ասել է երկրի ղեկավարը:

Leave a Reply