Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գրում է.«Երբ ասում եմ, որ ազ…

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը գրում է.
«Երբ ասում եմ, որ ազգաբնաչության սոցիալական վիճակը սրվում է, ոմանք սրտնեղում են։
Փորձագիտական գնահատականները մի կողմ դնելով, ներկայացնում եմ պաշտոնական վիճակագրությունից ընդամենը մի քանի դրվագ.
֊ 475 հազար մարդ մոտ 80 հազար դրամ կազմող պարենային զամբյուղից (կոմունալ, տրանսպորտի, հագուստի ծախսերը չեն ներառված) շատ ցածր` մոտ 45֊52 հազար դրամ ստացող կենսաթոշակառուներ են։
֊ 190 հազարից ավելի  մարդ պաշտոնապես գրանցված գործազուրկներ են։ Շատերը չեն գրանցվում որպես գործազուրկ,  քանի որ դրա համար նպաստ չի տրամադրվում։
֊ 220 հազար մարդ` անհուսալի, անվերադարձելի վարկեր ունեցողները (նախորդ երկու խմբերի ներկայացուցիչներին փաստացի վարկ չեն տրամադրում)։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *