Ֆրանսիան կպատժի՞ Ադրբեջանին Հունվարի 23-24-ին Ֆրանսիայի անդրծովյան տարածք համար…

Ֆրանսիան կպատժի՞ Ադրբեջանին
🇦🇲🇦🇲🇦🇲Հունվարի 23-24-ին Ֆրանսիայի անդրծովյան տարածք համարվող Նոր Կալեդոնիայում տեղի է ունեցել այսպես ասած «անկախականների» Կոնգրես: Դրան մասնակցել են Ֆրանսիայի այլ անդրծովյան տարածքներում «անկախության» կողմնակիցներ: Այս մասին «հպարտորեն» հայտնում է նաև Ադրբեջանի պրոպագանդիստական մեքենան՝ չփորձելով թաքցնել անգամ, որ այդ նախաձեռնությունների գլխավոր հովանավորը Ադրբեջանն է: Ընդ որում՝ Ադրբեջանի այդ վարքագիծը շատ վաղուց պաշտոնական է, ու դարձյալ:անթաքույց: Բառացիորեն մի քանի օր առաջ տեղի է ունեցել մեկ այլ գործողություն:
Հուշագիր է ստորագրվել այսպես ասած Բաքվի նախաձեռնող խմբի և Ֆրանսիայի մեկ այլ անդրծովյան շրջանի՝ Ռեյունոնի անկախական՝ Ka Ubuntu շարժման միջև: Ադրբեջանը, փաստորեն, տարին սկսում է իր հակաֆրանսիական դերի ուժգնացմամբ: Ընդ որում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ տարին սկսել էր ելույթով, որտեղ նշում էր, որ Ադրբեջանը Ֆրանսիայի անդրծովյան տարածքներում միջամտում է ներքին գործերին:
Կարդալ ավելին
👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *