🔸 Պատմությունը հերթական անգամ մեզ սովորեցնում է առաջին հերթին ապավինել սեփական ուժերին և երկրի ներսում անխոհեմաբար չջլատել ուժերը, երկպառակություն չսերմանել ու բաժանարար գծեր չանցկացնել։
🔸 Հայաստանի առաջին Հանրապետության հռչակմամբ, ըստ էության, ազդարարվեց, որ կանոնավոր բանակ, կազմակերպված պետական կառույցներ, համախմբվածություն և պայքարելու ոգի ունեցող ժողովրդին այլևս ոչ ոք ցեղասպանությամբ չի սպառնա։
🔸 Պատմության ևս մեկ դժվարին շրջափուլում հազարամյակների իր երթը անկասելի դարձրած հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և արարելու իրավունքը։
📣 2019թ. ուղերձից
📍 Սերժ Սարգսյանը ՀՀԿ անդամների հետ ուխտագնացություն է կատարել Սպիտակավոր Սուրբ Աստվածածին վանական համալիր, որի տարածքում են գտնվում պետական, ռազմական, հասարակական և քաղաքական գործիչ, Լեռնահայաստանի սպարապետ Գարեգին Նժդեհի մասունքները։
🙏 Ուխտագնացության մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել մեծ հայորդու հիշատակին՝ աղոթել՝
🕊 ինչպես 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի ժամանակ՝ բացառիկ միասնականությամբ և կազմակերպվածությամբ, ազգային գիտակցության և պատմական պատասխանատվության բարձր մակարդակով մեր պատմական հայրենիքի վերջին հողակտորը և մեր ժողովրդին անձնվիրաբար փրկած հերոս հայորդիների հոգիների հանգստության, այնպես էլ Հայաստանի անկախ Հանրապետության և Արցախի պաշտպանության համար զոհված հայրենանվեր հերոսների համար։
🛡 Ուխտագնացության հիմքում դրվել է՝
🔹 Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար աշխարհաքաղաքական և ներքաղաքական այս դժվարին ժամանակահատվածում ազգային, պետական շահերի շուրջ համախմբվածության, միասնականության, բոլոր տարաձայնություններն այդ շահերին ստորադասելու և մայիսյան ու արցախյան հերոսամարտերի ձեռքբերումները սրբորեն պահպանելու, ամենօրյա համատեղ ջանքերով ամրապնդելու գաղափարը։

Leave a Reply