Արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվող Փաշինյանը փորձում է հարկատուի հերոս «լինելու» գաղափարը մարդկանց ուղեղում ամրապնդել նաև բարոյական հարթության վրա: Ու այդ առումով կատարել է հերթական մտավոր ձեռնածությունը: Փորձել է սխալ հանել եկամտահարկով ծանրաբեռնված աշխատավարձը «կեղտոտ» անվանելը: Եվ եթե հետևենք նրա մտքերի ընթացքին, ստացվում է, որ ինքը դեմ է հարկը որպես կեղտ դիտարկելուն: Ինչը կպչում է աշխատավարձին ու կեղտոտում այն: Հնչում է տրամաբանված, սակայն խնդիրն այն է, որ դա, նախ, հայկական երևույթ չէ: Զուտ կամ «մաքուր» և «կեղտոտ» աշխատավարձերի վերաբերյալ պատկերացումը հայերենին է անցել ռուսերենից («чистая – грязная» заработная плата): Բայց ենթադրում եմ, որ դա սկիզբ է առել ոչ թե այնտեղ, այլ արևմտաեվրոպական երկրներում: Ճիշտ այնպես, ինչպես բազմաթիվ սոցիալական երևույթները: Ենթադրում եմ, որ դրա սկիզբն էլ դրվել է պարտատոմսերի կամ ընդհանրապես արժեթղթերի երևան գալով:
Leave a Reply