Ինչու Իսրայելի վարչապետը չի ասում, որ Երուսաղեմը դժգույն ու դժբախտ քաղաք է…«Ա…

Ինչու Իսրայելի վարչապետը չի ասում, որ Երուսաղեմը դժգույն ու դժբախտ քաղաք է…
«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանը համեմատություն է անցկացրել Իսրայել-Պաղեստին և Հայաստան-Ադրբեջան հակամարտություններում ՀՀ-ի և մյուս երկրների ղեկավարների պահվածքի միջև:
«Եկեք մտածենք՝ ինչու Իսրայելի վարչապետը չի ասում, որ Երուսաղեմը դժգույն ու դժբախտ քաղաք է, կամ ինչու չեն ասում` անապատի 30 տոկոսի համար իմաստ չկա կռվելու, այնտեղ ոչինչ չի աճում, մարդ չի ապրում: Կամ էլ ինչու պաղեստինցիները չեն գայթակղվում խաղաղության գաղափարով և չեն գնում ինտեգրվելու, չեն մտածում` Գազայի հատվածը տան, հանգիստ ապրեն», -հռետորական հարցադրում է անում քաղաքական վերլուծաբանը:
Նրա գնահատմամբ՝ յուրաքանչյուր գործընթաց, հակամարտություն ավարտվում է, երբ հակամարտող կողմերի մեջ բալանս է ստեղծվում (տնտեսական, ռազմական): Իսկ այն, ինչ հիմա կատարվում է Մերձավոր Արևելքում, Աբովյանի խոսքով, պետք է հայերին մտածելու առիթ տա:
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *