INNOTEK դասարան՝ ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում
Շինարարական ոլորտում նոր որակի կրթությանը նպաստելու նպատակով INNOTEK ընկերությունը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ համագործակցությամբ ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում ստեղծել է պրակտիկ ուսուցման ժամանակակից դասարան։
Նախաձեռնության շրջանակում քոլեջի ուսանողները հնարավորություն կունենան շինարարության առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ գործնական հմտություններ ձեռք բերել։
Նորաբաց դասարանը համալրված է ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ կտան ուսանողներին աշխատել իրական պայմաններին մոտ միջավայրում։ Բացի գործնական ուսուցումից, ծրագիրը ներառում է նաև տեսական դասընթացներ՝ էլեկտրատեխնիկա և նյութագիտություն։ Ուսուցման գործընթացում ներգրավված են լինելու ինչպես ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջի ուսուցիչներն, այնպես էլ արտերկրից հրավիրված՝ INNOTEK-ի բարձրակարգ մասնագետները։

Leave a Reply