Ուշագրավ «բացակայություն» Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցումԱՄՆ պետքարտուղարությունը…

Ուշագրավ «բացակայություն» Ռուբիո-Ֆիդան հեռախոսազրույցում

🇦🇲🇦🇲🇦🇲ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է Մարկո Ռուբիոյի և Հաքան Ֆիդանի միջև հեռախոսազրույցի մասին: Ֆիդանը փաստորեն երկու օրերի ընթացքում «հայտնվել» է բավականին ուշագրավ հեռախոսազրույցների շրջապտույտում: Նա խոսել է ՌԴ ԱԳ նախարարի, Իրանի ԱԳ նախարարի և փաստորեն նաև ԱՄՆ պետքարտուղարի հետ: Որքանով են այդ զանգերը միմյանց հետ կապակցված ուղղակիորեն, բարդ է ասել միարժեք:
Անկասկած է, որ կան կապակցվածության հնարավորություն առաջացնող մի շարք գործոններ: Մարկո Ռուբիոյի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցի մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ ուշադրության է արժանի մի նրբերանգ: Նշվում է, որ ԱՄՆ ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հարցը: Ուշադրության արժանին դա չէ, այլ այն, որ, կարծես թե, խոսք չկա Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերության մասին:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *