Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։ Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ ընթացակարգերով։
Leave a Reply