Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել, «Լուրերի» հարցմանն ի…

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել, «Լուրերի» հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազությունից: Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *