Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 11,8 տոկոսն ասել է…

Եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, ապա հարցվածների 11,8 տոկոսն ասել է, որ կքվեարկեր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին։ Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է սոցիոլոգ Արամ Նավասարդյանը։
Նա պարզաբանել է, որ նախորդ ամսվա համեմատ աճը կազմել է 0,5 տոկոս։ Նավասարդյանն ավելացրել է, որ «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկեր հարցվածների 4,7 տոկոսը (անկումը՝ 1,8 տոկոս)։ Նա նշել է, որ ամենամեծ անկումը (3,3 տոկոս) գրանցել է ԴՕԿ կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 3,5 տոկոսը։ Նա դա կապել է այն բանի հետ, որ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը դադարել է շփվել հանրության հետ ԱՄՆ-ում բերման ենթարկվելուց հետո։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *