«Երեկ Գյումրիում ոմն մեկը, ում «բացարձակ չեմ ճանաչում», իրեն բնորոշ թատերական կեցվածքով և արկածախնդիր պահվածքով` հուժկու մենամարտի մեջ է մտել երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված ծաղկեպսակներից մեկի հետ։ Ստեղծված իրավիճակից Գյումրիում սկսել են ակտիվանալ քաղաքը տարիներով թալանած, բազմաթիվ քրեական գործերով անցնող, ապօրինի կալվածքների տերեր, ծիածանի գույների հետ փոխվող ենթամշակույթներ կրող անձինք, որոնց նպատակը մեկն է` քրեական գործերի հանգուցալուծմանը զուգահեռ, փորձել մտնել քաղաքականություն` հետո այդ ամենը քաղաքական հետապնդում որակելու համար»,- քիչ առաջ ֆեյսբուքում գրել է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածու, ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ չմանրամասնելով, թե խոսքն ում մասին է։
«Հրապարակ»-ին հաջողվեց պարզել, որ խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին է, որը երեկ, տեսնելով Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված ծաղկեպսակը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից դրված, վրդովվել է, ոտքով հարվածել է։ Տեղեկությունը հաստատեցին նաև բալասանյանականները։

Leave a Reply