Սուվերենություն պաշտպանելը պարտականությունն է, ոչ թե լավություն. Գրիգոր Բալասանյ…

Սուվերենություն պաշտպանելը պարտականությունն է, ոչ թե լավություն. Գրիգոր Բալասանյան
Այն մարդիկ, ովքեր խոսում են սուվերենության պահպանման մասին, Սահմանադրությամբ իրենք դրա երաշխավորն են, և պետք չէ դա որպես լավություն ներկայացնել։ «Աբովյան Time» պոդկաստի ժամանակ ասաց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նրա խոսքով` իշխանությունները հայրենիք հասկացությունը պրիմիտիվացրել են, ու որոշել են պայքար սկսել` գլխավոր թշնամի նշանակելով ՌԴ–ին։
«Այդ մարդիկ կա՛մ դպրոցում պատմության դասերին չեն նստել, կա՛մ գիրքը թարս են կարդացել։ Մենք ամեն անգամ, գալիս, հասնում ենք ինչ-որ հանգրվանի, հետո մեզ պատժում են ավելորդ պաթոսի ու ժողովրդին հերթական անգամ մոլորեցնելու համար, հետո մի 70 տարի ուշքի ենք գալիս, կանգնում ենք, էլի ենք տալիս մեր գլխին, որովհետև մենք մեր պատմությունից, ցավոք, դասեր քաղել չենք սիրում»,–ասաց նա։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *