


ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է, որ
Մոսկվան կապի մեջ է Երևանի ու Բաքվի հետ՝ հարաբերությունների կարգավորման համար, իսկ այժմ ընթանում է խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ 
«Ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված հետևողական ջանքեր են գործադրվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այդ պետությունների [Հայաստանի և Ադրբեջանի] միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստում է իրականացվում»,- ասել է Պատրուշևը՝ «Ռուսաստան» համաժողովի շրջանակում: |
tass.ru|