Ուկրաինական «այսբերգի» անտեսանելի մասը Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցությո…

Ուկրաինական «այսբերգի» անտեսանելի մասը
🇦🇲🇦🇲🇦🇲Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցությունից հետո հայտարարվել է, որ Կիևը համաձայնել է 30-օրյա հրադադարի ամերիկյան առաջարկին: Մանրամասներ հայտնի չեն: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի առաջիկա օրերին հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Պուտինի հետ: Հավանական է դիտվում, որ դա կարող է կայանալ ուրբաթ օրը: Ավելին՝ Կրեմլի հետ աշխատող լրագրողներից մեկն ազդարարել է, որ ուրբաթ սպասվում է ավելի քան հեռախոսազրույց: Հնարավոր է, որ լինի Թրամփ-Պուտին տեսազրույց:
Չի բացառվում, անշուշտ, որ նա նկատի ունի նաև ԱՄՆ նախագահի մերձավորարևելյան հարցերի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցը Մոսկվա: Օրերս միջազգային մամուլը հայտնել էր, որ քննարկվում է դրա հնարավորությունը: Ուիտկոֆը Էր Ռիյադում մասնակցում էր ՌԴ ու ԱՄՆ պատվիրակությունների բանակցությանը: Գլխավոր հարցը, անշուշտ, այն է, թե ինչպես է հրադադարի վերաբերյալ ամերիկյան առաջարկին արձագանքելու Ռուսաստանը:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *