Իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկը պնդում էր, թե պետք է Ադրբեջանի պայմաններով համաձայնագիր կնքենք, որովհետև մեր բանակը ոչ մի հնարավորություն չունի Ադրբեջանի դեմ կռվելու համար:
Իշխող ուժի ղեկավարն էլ մեկ հայտարարարում է՝ բանակն եկեք չսրբագործենք, բայց զուգահեռ երկրի հերոս է հռչակում հարկ վճարողին՝ միմյանց հակադրելով հասարակական տարբեր խմբերին, մեկ հայտարարում, թե գիտեք, մեզ միջազգային տեսանկյունից որպես ազգ-նահատակ են դիտում, եկեք հասկանանք, թե ում կամ քանի բանակի դեմ ենք պայքարում: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա ելույթին:
«Ի դեպ, երբ խոսում եմ զինծառայողի, հրամանատարի կարևոր առաքելության և անգնահատելի ծառայությունների մասին, սա որևէ ձևով չի հակադրվում իր պարտքը հասարակության նկատմամբ կատարող բժշկի, գործարարի, հողագործի մասնագիտություններին»,- ասել է նա:

Leave a Reply