Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է․ Թել Ավիվ-Մախաչկալա չվերթը ս…


✈️ Մախաչկալայի օդանավակայանը ժամանակավորապես փակվել է․ Թել Ավիվ-Մախաչկալա չվերթը սպասարկող ինքնաթիռի ժամանումից հետո մարդկանց ամբոխը ներխուժել է օդանավակայանի թռիչքուղի՝ փնտրելով Իսրայելի քաղաքացիներին։
🔸 Ներխուժումից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահներ, ինչից հետո բախումներ են սկսվել։ Կան տուժածներ ինչպես քաղաքացիական անձանց շրջանում, այնպես էլ ոստիկանների։ Դաղստանի ԱՆ տվյալներով՝ ստացիոնար բուժում է ստանում 10 մարդ, ևս 10 մարդ դիմել է ամբուլատոր բուժօգնության համար, երկու մարդ ծայրահեղ ծանր վիճակում է։
🔸 Միջադեպի հետևանքով բոլոր այն ինքնաթիռները, որոնք պետք է ժամանեին Դաղստանի մայրաքաղաք, վայրէջք են կատարել այլընտրանքային օդանավակայաններում։ |tert.am|

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով