Թրամփը Պուտինին ճանաչեց ագրեսոր, իսկ հետո՞Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քա…

Թրամփը Պուտինին ճանաչեց ագրեսոր, իսկ հետո՞

🇦🇲🇦🇲🇦🇲Մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում ամերիկա-ուկրաինական բանակցությունները տևել են շուրջ 9 ժամ: ԱՄՆ-ն ներկայացրել են պետքարտուղար Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով նախագահի գլխավոր խորհրդական Ուոլցը, Ուկրաինան՝ Զելենսկու աշխատակազմի ղեկավար Երմակը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սիգիբան և Ումերովը:
Փորձագետները կարևորում են, որ բանակցությունների ավարտին կողմերը ոչ թե առանձին-առանձին, այլ համատեղ հայտարարություն են տարածել՝ դա համարելով տեսակետների եթե ոչ ամբողջական հակընկնման, ապա առնվազն ընդհանուր պատկերացումների առավելագույն մերձեցման արտահայտություն: Ամերիկա-ուկրաինական համատեղ հայտարարության նախաբանում տեղ է գտել չափազանց կարևոր ձևակերպում․ «Երկու կողմերի ներկայացուցիչները բարձր են գնահատել իր հայրենիքի պաշտպանության գործում ուկրաինական ժողովրդի քաջությունը և համաձայնել, որ այժմ ժամանակն է, որ սկսվի կայուն խաղաղության հասնելու ճանապարհը»:
Կարդալ ավելին 👈

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *