Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կ…

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը ձյան պատճառով նոյեմբերի 25-ին փակվել էր բեռնատարների համար։ Նոյեմբերի 26-ին էլ ճանապարհը 2 ուղղություններով փակվեց բոլոր տրանսպորտային միջոցների համար:
Անցակետը հատելու հերթում, այս ժամի դրությամբ, ընդհանուր 2231 տրանսպորտային միջոց է սպասում, որոնցից 688-ը հայկական են։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով