1920 թվականի աշնանը քեմալականները անցել էին Ախուրյանը և շարժվում էին դեպի Ալեքսանդրապոլ/Գյումրի, որը պիտի գրավեին նոյեմբերի 6-ին:
Երևանից և Թիֆլիսից Հայաստանի ղեկավարությունն ու դիվանագետները օգնության խնդրագրերով դիմում էին Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնին և Մեծ Բրիտանիայի իշխանություններին:
Թիֆլիսում Ամերիկայի գլխավոր հյուպատոս Չառլզ Մոզերը ցավ հայտնեց և ընդգծեց, որ իր երկիրը չի ստորագրել Սևրի դաշնագիրը: Ամերիկան ճանաչել է Հայաստանի անկախությունը, օգնել նրան, սակայն երբեք ոչ մի պարտավորություն չի ստանձնել պաշտպանելու Հայաստանին:
Հայերը կրկին մենակ մնացին և այլընտրանք չունեին, քան խոսել թուրքերի հետ: Սկսվեց Երևան-Անկարա նամակագրությունը:
Այս պատմությունը այսօր հիշեցի ու հիշեցնում եմ, քանի որ մեր քարոզչական պատմագրությունը Վիլսոնի իրավարար վճռը ներկայացնում է որպես հայ ժողովրդի փրկություն:
Այո, 1918-1920 թթ. Ամերիկան ուղղակի սովից փրկեց առանց այն էլ սովահար Հայաստանը, բայց անթույլատրելի է կուրորեն հավատալ երրորդ երկրների խոստումներին ու թղթերին:
Այսօր էլ նույնն է…
Թաթուլ Հակոբյան